Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ քննարկել է հայ-ղազախական հարաբերությունների ներկա վիճակն ու արդիական հարցերը:
Ինչպես հաղորդել է անձամբ Իմանբաևը՝ իր Ֆեյսբուքյան էջում, քննարկվել են նաև ընթացիկ տարում Ղազախստանում և Հայաստանում անցկացվող միջազգային միջոցառումներին մասնակցության հետ կապված հարցեր: "Բացի այդ, մտքեր են փոխանակվել երկրի ղեկավարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ ։ Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոսներին էկզեկվատուրաների հանձնման արարողությունը", - տեղեկացրել է Իմանբաևը։