


Հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙԱդրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել՚,- գրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանի Ղազախի շրջանում երկու ժամկետայիններ՝ կրտսեր սերժանտ Մուսա Սաբիրօղլու Մուսաևն ու Թուրալ Սահիբօղլու Յոլչուևը մոլորվել են և անցել Հայաստանի տարածք:


