Արմինֆո.Եթե նվագում ես կիթառ և գրում կամ կատարում երգեր, ապա «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնին միանալու ճիշտ ժամանակն է:
Փառատոնը, որը կազմակերպում են «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն ու Բարդերի ակումբը, նպատակ ունի հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին, խթանել նրանց գործունեությունը և ստեղծել միջավայր հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև շփման համար։
Փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության համաձայն, «Հուսո առագաստը» այս տարի էլ կընթանա 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան։ Արդեն մեկնարկել է նախընտրական փուլի հայտերի ընդունումը, որը կտևի մինչև հունիսի 20-ը։ Անկախ տարիքից փառատոնին դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Դիմում-հայտը կարելի է լրացնել՝ այցելելով փառատոնի BARDFESTARMENIA ֆեյսբուքյան էջ։
«Հուսո առագաստ - 2024» հեղինակային երգի միջազգային փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես BARDFESTARMENIA ֆեյսբուքյան էջում, այնպես էլ՝ զանգահարելով 099 942022 հեռախոսահամարին։