Arminfo.info



 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024 15:28
Ալեքսանդր Ավանեսով

Դեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը

Դեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը

Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

 

Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության Governance and fragile states տնօրեն Քեթրին Կրյուգերը, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:

 

Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։

 

Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Վարգա,
Ձերդ գերազանցություններ,Հարգելի տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը, որտեղ համախմբվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պետական կառավարման համակարգերի, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հաստատելու մեր համընդհանուր պարտավորությունը, այն է՝ խթանել լավ կառավարման սկզբունքները հանրային կառավարման ոլորտում: Մեր համատեղ ջանքերն արդեն իսկ արձանագրել են բարեփոխումների դրական ազդեցությունը մեր երկրներում: Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր ամբողջ տարածաշրջանի համար: Թափանցիկության խթանումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի նվազեցումը՝ ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատման հիմքերն են:

 

Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր ժողովրդավարությունը բախվում է զգալի մարտահրավերների: Անվտանգության խնդիրները, թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ սպառնալիքներ են մեր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների համար: Հակամարտությունները, կիբեր սպառնալիքները և ապատեղեկատվական արշավները խարխլում են կառավարման հանդեպ վստահությունը և ապակայունացնում մեր հասարակությունները: Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամուր և միասնական պատասխան՝ ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և մեր ազգային անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է վերանայել կառավարման մոտեցումները, լուծումները և որոշումների կայացումը դարձնել էլ ավելի քաղաքացիակենտրոն՝ հիմնված հանրային կարիքի վրա: Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության կողքին են մշտապես եղել մեր միջազգային գործընկերները, ովքեր կիսվել են իրենց արժեքավոր փորձով, գաղափարներով և ներդրումներով:

 

Բաց կառավարման համայնքը հնարավորություն է տալիս միմյանցից սովորելու, լավագույն փորձը ներկայացնելու և մարտահրավերներին առավել անվտանգ և անցնցում դիմակայելու: Պետք է արձանագրել, որ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների աջակցությունն անփոխարինելի է մեր նախաձեռնությունների առաջընթացի ապահովման հարցում: Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը կամրացնի մեր ապագայի հիմքերը, որտեղ մեր կառավարությունները կլինեն ավելի հաշվետու, իսկ հասարակությունները՝ ավելի դիմակայուն:

Շնորհակալություն եմ հայտնում բաց և լավ կառավարման սկզբունքներին ձեր նվիրվածության և հանձնառության համար: Շարունակենք համատեղ աշխատել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր առաքելության՝ ավելի բաց, հաշվետու և կայուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել ձեզ լավ օրեր Երևանում և ասել՝ բարով եք եկել»:

 

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, իր հերթին, բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: «Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին: Բոլորը գիտեն, որ բաց կառավարումը լի է մարտահրավերներով։ Երեկ երեկոյան մենք մի շատ հետաքրքիր միջոցառում ունեցանք այստեղ, Հայաստանում, Եվրոպայի օրվա համատեքստում, որտեղ անդրադարձանք Եվրոպական ինտեգրացիայի պատմությանը։ Վերջում մի հարց տրվեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ ունենալ մեկ առաջնորդ, ուժեղ առաջնորդ, ով ամեն ինչի մասին որոշում կայացնողն է, թե՞ ավելի լավ է ունենալ այս բազմակարծությունը, որը մեկ մեկ դրսից դիտվում է որպես թուլություն։ Բայց մեր պատասխանն այն է, կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ շատ ավելի կարևոր ու արդյունավետ է գործ ունենալ ժողովրդի հետ, վստահ լինել, որ ժողովրդավարական ընտրություններն են առաջ բերում ղեկավարությանը, որ ժողովուրդն է որոշողը, այլ ոչ թե ուրիշները»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը:

 

Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»:

 

ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: «Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին
Արդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաքԱրդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաք
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախՀատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ումC360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուրՀայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուր
Քաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունենՔաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունեն
"Տանգո երկուսով են պարում". սենատորը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանել է <հրեայի նման>Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանել է <հրեայի նման>
Քանի՞ բռնի տեղահանված արցախցի է լքել Հայաստանը. ԱԱԾ տվյալներՔանի՞ բռնի տեղահանված արցախցի է լքել Հայաստանը. ԱԱԾ տվյալներ
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման հերթական դեպքըԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման հերթական դեպքը
Պետդեպարտամենտի զեկույց. Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափորոշիչներինՊետդեպարտամենտի զեկույց. Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափորոշիչներին
Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ-ը և ԵՄ-ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենաԱլեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ-ը և ԵՄ-ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա
Հայաստանի նախկին վարչապետ. Եվրաինտեգրման հանրաքվեն հետապնդում է մեկ նպատակ՝ ռուսական ռազմակայանի դուրսբերում ՀայաստանիցՀայաստանի նախկին վարչապետ. Եվրաինտեգրման հանրաքվեն հետապնդում է մեկ նպատակ՝ ռուսական ռազմակայանի դուրսբերում Հայաստանից
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում զինծառայողի հանկարծամահ լինելու առնչությամբՔննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում զինծառայողի հանկարծամահ լինելու առնչությամբ
Ուզայ Բուլութ. Թուրքիան հպարտությամբ Եվրոպայի հետ կաներ նույնը, ինչ անցյալում՝ սեփական ոչ մահմեդական բնակչության հետՈւզայ Բուլութ. Թուրքիան հպարտությամբ Եվրոպայի հետ կաներ նույնը, ինչ անցյալում՝ սեփական ոչ մահմեդական բնակչության հետ
Ալեքսանդր Վուչիչը հաստատել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու փաստըԱլեքսանդր Վուչիչը հաստատել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու փաստը
Նոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար. քաղաքագետՆոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար. քաղաքագետ
Պաշտպանության նախարարությունը փոխում է նույն զորամասում եղբայրների ծառայության և վաղաժամկետ զորացրված զինծառայողների նկատմամբ հետևանքների կիրառման պայմաններըՊաշտպանության նախարարությունը փոխում է նույն զորամասում եղբայրների ծառայության և վաղաժամկետ զորացրված զինծառայողների նկատմամբ հետևանքների կիրառման պայմանները
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներՀայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ
Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգի կիրառման ժամկետները կհետաձգվեն. քաղաքապետՀասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգի կիրառման ժամկետները կհետաձգվեն. քաղաքապետ
Արամ Ա-ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԱրամ Ա-ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եթե Ռուսաստանն օգնության դիմի, դաշնակիցներն անմասն չեն մնաՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եթե Ռուսաստանն օգնության դիմի, դաշնակիցներն անմասն չեն մնա
Միլլեր. Վաշինգտոնը շարունակում է պահպանել շփումները Բաքվի և Երևանի միջևՄիլլեր. Վաշինգտոնը շարունակում է պահպանել շփումները Բաքվի և Երևանի միջև
ՏԿԵՆ-ն առաջարկել է օդաչուներին ազատել բանակ զորակոչվելուցՏԿԵՆ-ն առաջարկել է օդաչուներին ազատել բանակ զորակոչվելուց
Արենիում կանցկացվի ազգային խոհանոցի Արենիում կանցկացվի ազգային խոհանոցի "Տադի շորվա" փառատոնը
Արցախի ԱԺ խմբակցությունները Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ղարաբաղի հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համարԱրցախի ԱԺ խմբակցությունները Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ղարաբաղի հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համար
Հիմնական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ համակարգված հարձակման համարՀիմնական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ համակարգված հարձակման համար
Երևան-Ապարան մայրուղին ապաշրջափակվել է. գյուղացիները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետԵրևան-Ապարան մայրուղին ապաշրջափակվել է. գյուղացիները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Վարչական դատարանի աշխատակիցներին առաջարկվել է անցնել այլ աշխատանքի՝ մինչև իրենց աշխատավարձի հարցը լուծելըՎարչական դատարանի աշխատակիցներին առաջարկվել է անցնել այլ աշխատանքի՝ մինչև իրենց աշխատավարձի հարցը լուծելը
38–ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, համակարգչային տեխնիկայի միջոցով 2,5 մլն դրամ է հափշտակել երեք քաղաքացուց38–ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, համակարգչային տեխնիկայի միջոցով 2,5 մլն դրամ է հափշտակել երեք քաղաքացուց
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Բաքվի բանտերում պահվող Արցախի 15 ներկայացուցիչների նկատմամբ շինծու գործերի քննության ավարտի մասինԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Բաքվի բանտերում պահվող Արցախի 15 ներկայացուցիչների նկատմամբ շինծու գործերի քննության ավարտի մասին
Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ ՊորկետտաԿոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
Արամ Գաբրելյանովը հայտնվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթումԱրամ Գաբրելյանովը հայտնվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթում
Հայաստանը պատրաստ է կրթաթոշակներ տրամադրել աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համարՀայաստանը պատրաստ է կրթաթոշակներ տրամադրել աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համար
Դեսպան. Ադրբեջանն շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունիցԴեսպան. Ադրբեջանն շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունից
Լոնդոնում հաջողությամբ է ընթացել Ռուբեն Փաշինյանի երկերի Լոնդոնում հաջողությամբ է ընթացել Ռուբեն Փաշինյանի երկերի "Տարակարծություն" ժողովածուի շնորհանդեսը
Կարծիք. Իսլամական աշխարհի նիզակի սայրը՝ ի դեմս Թուրքիայի, կմտնի Ռուսաստանի փափուկ փորատակը՝ Ադրբեջան Արևելյան նահանգով և ԴաղստանովԿարծիք. Իսլամական աշխարհի նիզակի սայրը՝ ի դեմս Թուրքիայի, կմտնի Ռուսաստանի փափուկ փորատակը՝ Ադրբեջան Արևելյան նահանգով և Դաղստանով
Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբԵրևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբ
Բոլորը՝ նախարարից մինչև վարչապետ, մեզ խաբում են. լարված իրավիճակ Երևան-Ապարան ավտոճանապարհինԲոլորը՝ նախարարից մինչև վարչապետ, մեզ խաբում են. լարված իրավիճակ Երևան-Ապարան ավտոճանապարհին
Օտարերկրյա լրագրողներն ու փորձագետները տագնապ են ազդարարում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պատերազմի նոր սպառնալիքների առնչությամբՕտարերկրյա լրագրողներն ու փորձագետները տագնապ են ազդարարում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պատերազմի նոր սպառնալիքների առնչությամբ
Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կբացի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կբացի "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնը
ԱԱԾ-ը հիմքեր է ստեղծում Արցախի գործընկերներին իր շարքերում ներգրավելու համարԱԱԾ-ը հիմքեր է ստեղծում Արցախի գործընկերներին իր շարքերում ներգրավելու համար
Caucasus Heritage Watch-ն ահազանգում է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75 տոկոսով ավելացման մասինCaucasus Heritage Watch-ն ահազանգում է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75 տոկոսով ավելացման մասին
Փաշինյան․ Փաշինյան․ "իրական Հայաստանն" այն Հայաստանն է, որտեղ ժողովուրդն այլևս ուզում է ոչ թե տառապել և պայքարել, այլ պարզապես ապրել
Տոյվո Կլաարն արձագանքել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկինՏոյվո Կլաարն արձագանքել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկին
Հայ պարալիմպիկները փայլուն արդյունքներ են ցույց տալիս Թբիլիսիի մրցաշարումՀայ պարալիմպիկները փայլուն արդյունքներ են ցույց տալիս Թբիլիսիի մրցաշարում
ՊՆ-ում հերքել են թշնամական ապատեղեկատվությունըՊՆ-ում հերքել են թշնամական ապատեղեկատվությունը
"Հայաստան" խմբակցությունն արհեստական և աշխարհաքաղաքական իրողություններից կտրված է համարում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի վերաբերյալ ԱԺ լսումները
Թուրք լրագրողուհի. Հայաստանը ճանաչել է Պաղեստինը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետոԹուրք լրագրողուհի. Հայաստանը ճանաչել է Պաղեստինը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո
Բարոնուհի Քոքս. Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հողը՝ պատմական հին Հայաստանը, այժմ մաքրվել է բոլոր հայերից՝ էթնիկ զտման իրական դեպքԲարոնուհի Քոքս. Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հողը՝ պատմական հին Հայաստանը, այժմ մաքրվել է բոլոր հայերից՝ էթնիկ զտման իրական դեպք
Լեկորնյու. Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան 60 միավոր Caesar կայանք են պատվիրելԼեկորնյու. Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան 60 միավոր Caesar կայանք են պատվիրել
Արաբական աշխարհը և ՀԱՄԱՍ-ը ողջունում են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումըԱրաբական աշխարհը և ՀԱՄԱՍ-ը ողջունում են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը
Հայաստանը հետևում է հնդիսրայելական նորագույն MR-SAM հակահրթիռային պաշտպանության համակարգինՀայաստանը հետևում է հնդիսրայելական նորագույն MR-SAM հակահրթիռային պաշտպանության համակարգին
Մայր Հայաստան Մայր Հայաստան "- ը և "Արմ հյուպատոս" փաստաբանական գրասենյակը անհատույց իրավաբանական օգնություն կցուցաբերեն Արցախից փախստականներին
Հայկական կողմին է հանձնվել Բելառուսի ԱԳՆ նոտան Հայկական կողմին է հանձնվել Բելառուսի ԱԳՆ նոտան
Գերմանական HELMHOLTZ-ը շահագրգռված է մի շարք ուղղություններով Հայաստանի հետ համատեղ գիտական հետազոտությունների անցկացմամբ Գերմանական HELMHOLTZ-ը շահագրգռված է մի շարք ուղղություններով Հայաստանի հետ համատեղ գիտական հետազոտությունների անցկացմամբ
Թուրքիան արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանըԹուրքիան արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը
Բաքվի հանձնարարականները Երևանի կողմից կատարվում են պատշաճ մակարդակով. պատգամավորը ՝ Արցախի նախագահի մեքենայի առգրավման մասինԲաքվի հանձնարարականները Երևանի կողմից կատարվում են պատշաճ մակարդակով. պատգամավորը ՝ Արցախի նախագահի մեքենայի առգրավման մասին
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"