Արմինֆո. Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերը դուրս են եկել ափերից: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս մարդ, տարհանվել են մի քանի հարյուր քաղաքացիներ, արձանագրվել են ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ Լոռու և Տավուշի մարզերում: