Արմինֆո. Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը նոր նախագիծ է ստացել Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հավելելով, որ պակասել են համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերը։
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը ՝ Բայրամովը նշել է, որ որոշ կետերի վերաբերյալ դրական դինամիկա է նկատվում ։ Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին. "Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը":
Միևնույն ժամանակ, նա կրկին իրեն թույլ է տվել քննադատել Հայաստանի սահմանադրությունը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրություններում զուգահեռներ անցկացնելու փորձը, "մեղմ ասած, հեռու է ճշմարտությունից և անընդունելի է":