Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժումն ավտոերթով մեկնել է Վարդենիս:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, այսօր ժամը 18: 00-ին Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղի կունենա հանրահավաք: Հունիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է հայտարարվել: Գալստանյանը նաև տեղեկացրել է երեք գործառույթի մասին, որոնք Հայաստանում իշխանափոխության դեպքում դրված կլինինեն ժամանակավոր կառավարության վրա. "Առաջին գործառույթը' հաշտեցման կառավարություն, որը կիրականացնի հաշտեցման ծրագիր բոլոր մակարդակներում: Երկրորդ գործառույթը՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում, ձգտելով հասնել այն բանին, որ երկիրը կարողանա պահպանել իր ընթացքը՝ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Եվ երրորդ գործառույթը՝ որոշակի ժամանակահատվածում արտահերթ ընտրությունների նախապատրաստում։ Ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարի արդարության սկզբունքը"։