ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մարզերից Երևան հատուկ զորամիավորումներ տեղափոխելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ԱրմԻնֆո գործակալության կողմից թողարկված այդ նորությունն ապատեղեկացնում և ստվեր է գցում հայկական բանակի վրա:
Նշենք, որ տեղեկությունը չի վերաբերվել ռազմական կանոնավոր զերամասերին: Խոսքը գնացել է ոչ բանակային հատուկ զորամիավորումների մասին: