Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել: Դրա համար նա առաջ է քաշել չորս պայման:
«Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը. այսինքն առավոտյան 06.00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով ուղարկեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: