Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է "Վարյանն ընդդեմ Հայաստանի"գործով վճիռը:
ՄԻԵԴ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում հիշեցվում է, որ 2011 թվականին բանակ զորակոչված Հայաստանի ԶՈւ զինծառայող Տիգրան Վարյանը մահացած է հայտնաբերվել 2012 թվականի փետրվարի 29-ին: Քննության տվյալներով, չնայած Վարյանը պիտանի է եղել ոչ շարային ծառայության, փետրվարի 13-ին նրան ընդգրկել են հրետանային մարտկոցի անձնակազմում։ Զինծառայողը հայտնաբերվել է քնած վիճակում, ինչը բողոքների առիթ է հանդիսացել։ Որպես պատիժ Վարյանին ստիպել են փոս փորել։ Փետրվարի 29-ին հայտնաբերվել է Վարյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների խախտման փաստով ՄԻԵԴ հայց է ներկայացվել 2014 թվականին՝ մահացած զինծառայողի հոր կողմից: Հոդված 2 (պարտադիր զինվորական ծառայություն անցնող զորակոչիկի կյանքի արդյունավետ պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելը, որը ենթադրաբար ինքնասպան է եղել դաժան նվաստացման, ծաղրի և ֆիզիկական բռնության ֆոնին: Զինվորական ծառայության ընթացքում դաժան վերաբերմունքից պաշտպանելու և ինքնասպանությունները կանխելու համար հատուկ միջոցառումների բացակայություն: Մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն անցկացնելու ներքին իշխանությունների անկարողությունը):
Հոդված 13 (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը: Երեխայի մահվան արդյունքում պատճառված բարոյական վնասի հատուցում պահանջելու իրավաբանական անհնարինություն):
Միջադեպի բոլոր հանգամանքների քննությունից հետո ՄԻԵԴ-ն արձանագրել է Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը: Որոշման համաձայն, Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Վարյանի ներկայացուցչին վճարել 30 000 եվրո (դիմումատուն խնդրել էր 70 000 եվրո):