Արմինֆո. Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը:
Բայդենի ուղերձում նշվում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ: Այդ առումով աջակցություն է հայտնվում բոլոր այն քայլերին, որոնք կձեռնարկվեն առաջիկա ամիսներին՝ հարաբերությունների հետագա խորացման համար։ "Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդների առջև ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեր առաջնորդող սկզբունքները", - ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում: