Արմինֆո.Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է լայն փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ։ Այդ մասին հունիսի 4-ին Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: "Ժամանակն է գետնի վրա տեսնել որոշակի համաձայնագրերի իրագործումը", - ասել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման, ինչպես նաև բեռների ուղղակի ավիափոխադրումների իրականացման և դրա համար անհրաժեշտ գործընթացների մեկնարկի վերաբերյալ։ Սակայն հարցը մինչ օրս լուծված չէ։ Նաև 2023 թվականի հունվարին Անկարան Երևանին տեղեկացրել էր բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքի վերացման մասին։