Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել է Հայաստանի կառավարությանը՝ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման բողոքի մասնակիցների նկատմամբ բռնության համար:
Ինստիտուտի թվիթերյան հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի ոստիկանությունը 88 ցուցարարի է ձերբակալել Երևանում փողոցներ փակելու փորձի ժամանակ: Այս համատեքստում հիշեցվում է, որ "ցուցարարները դժգոհ են 1990-ականներից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը խաղաղության դիմաց հանձնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից": "Թեեւ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշել է Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը գիտակցում է սայթաքուն ուղին եւ այն վտանգները, որոնք այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար: Հատկապես 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և 100.000-120.000 ոզջ հայ բնակչության տեղահանման լույսի ներքո: Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է հայ ժողովրդի խաղաղ բողոքի և ցեղասպանության առջև այլ քաղաքականության օգտին հանդես գալու իրավունքը: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր այլ երկրների կառավարություններին զսպվածություն դրսեւորել և հարգել մարդու անհամաձայնություն արտահայտելու հիմնարար իրավունքը", - ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 19-ից Հայաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանի հետ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի շրջանակում Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումների ֆոնին։ Բողոքի ակցիաները գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, առանց հիմքերի առկայության քաղաքացիներին 72 ժամով պահում է մեկուսարանում։ Սկսվել է նաև Հայ առաքելական եկեղեցու սևացման արշավ։ Հայաստանի իշխանությունները ահաբեկում են արցախցիներին, սպառնալով, որ կզրկեն նպաստներից ։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքակիրթ աշխարհը լուռ հետևում են այդ հետապնդումներին։