


Հայաստանի իշխանություններն իրենց ներկայացուցիչներին ստիպում են ներգրավել 10% «օտկատով» վարկեր: Այս մասին հունիսի 22-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, երկրի էներգետիկ հատվածն արդեն ներգրավել է մոտ 1 մլրդ.դոլար, իսկ վիճակը գնալով ավելի է վատանում: Յուրաքանչյուր վարկ տանում է սակագների աճին: Ընդ որում, ոչ ոք վստահ չէ, որ հաջորդ վարկը կլինի արդյունավետ: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ներգրավվել է 270 մլն.դոլար, ևս 10 մլն. դոլար` էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, Գերմանիայի կառավարությունը կտրամադրի 200 մլն.դոլար: Անհրաժեշտ է դրան էլ ավելացնել «Հայկական էլցանցեր» ընկերության կողմից կառավարության երաշխավորությամբ ներգրաված 220 մլն.դոլարը, ինչպես նաև 10.1 մլրդ.դրամը, որը ՀԷՑ-ը պարտք է պետական ձեռնարկություններին և առևտրային բանկերին: Պատգամավորը հիշեցրել է, որ արդեն տրանսպորտի ոլորտն էլ է ներգրավել 1 մլրդ.դոլար: Մինչդեռ, մինչև 2008 թվականը 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիան արժեր 25 դրամ, իսկ այդ վարկերը չկային: Ուրեմն, վարկեր ներգրավելու դեպքում աճում է սակագինը: Վարկերի ծավալներն աճում են, սակագները նույնպես աճում են, իսկ իրավիճակը վատթարանում է, ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ հունիսի 23-ին ՀՀ խորհրդարանում քննարկվեց Համաշխարհային բանկի 52 մլն.դոլարի վարկային ծրագիրը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Աարեգ Գալստյանի խոսքով, միջոցները նախատեսված են երկու ենթակայաների վերանորոգման համար` «Աշնակ» և Երևամի ՋԷԿ: Ողջ նախագիծը գնահատվում է 69.16 մլն.դոլար, որից 52 մլն.դոլարը տրամադրում է ՀԲ-ն, իսկ մնացածը` կառավարությունը:



