Արմինֆո. Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, առաջարկել է մերձավորարևելյան մեծ պատերազմ սկսել անկախ Քուրդիստանի համար: Համապատասխան գրառումը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։
"Ողջ ուշադրությունը Քուրդիստանի վրա է։ Կանգնեցրեք Թուրքիայի կողմից քուրդ ժողովրդի ցեղասպանությունը։ Դադարեցրեք Քրդստանի օկուպացիան և բռնաճնշումները Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի կողմից: Ազատ Քուրդիստան> - գրել է նա՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի տարածքները ներառող ենթադրյալ Քուրդիստանի կցված քարտեզի տակ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումներին, հիշեցնելով, որ Թուրքիայում քրդերի ցեղասպանություն է տեղի ունենում: