Արմինֆո.Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում կրթական բարեփոխումներին՝ կենտրոնանալով արդյունքների վրա։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, «ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում կրթությանը» դրամաշնորհային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո է փոխանցել ՀՀ Կառավարությանը՝ իրականացնելու ՀՀ կրթական ռազմավարությունը։ (Ընդհանուր բյուջե՝ 32 մլն եվրո, ներառյալ՝ 2,7 միլիոն եվրո տեխնիկական աջակցության համար)
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի կրթության ոլորտի մրցունակությանը և աջակցել իրականացնելու վերջերս հաստատված կրթության ոլորտի ռազմավարությունը, որի առանցքում գյուղական բնակավայրերում միջնակարգ կրթության ապահովումն է։
Մասնավորապես, այն կենտրոնացած է՝ բարելավելու ԳՏՃՄ առարկաների դասավանդումն ու կրթության գործընթացը, որն աջակցում է դպրոցի ենթակառուցվածքների և կառավարման մոդերնիզացմանը, Սյունիքում առաջարկվող լուծումների փորձարկմանն ու ճշգրտմանը։
Բացի այդ, ծրագիրը միտված է Կառավարության կողմից ընտրված չորս մարզերում՝ Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում կրթության հասանելիության բարձրացմանը և ուսանողների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավմանը: