Արմինֆո. Եվրամիությունը և Հայաստանը որոշակի քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։ Այս մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզը։
Հրապարակելով լուսանկար ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից՝ նա նշել է, որ կառուցողական հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։
Նշենք, որ մայիսի 29-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրել էին Բրյուսելում Պապիկյանի և Ֆրիզի միջև հանդիպման մասին: Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները: Հանդիպման օրակարգից այլ մանրամասներ չեն ներկայացվել։