


ՙSystem of a Down՚ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է երեկ երեկոյան և այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունները:
Նա, մասնավորապես, գրել է. ՙԵրևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրապարակումներից երեք եզրակացության եմ հանգել. հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն վերահսկվեն անկախ մարմնի կողմից, Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է և նախկինում տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես նաև հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց արդյունքները՚:


