Արմինֆո. Մերձբալթյան մայրաքաղաքներում՝ Ռիգայում և Վիլնյուսում, տեղի են ունեցել համերգ - դասախոսություններ՝ նվիրված հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին: Muzikos Magijos կազմակերպության հրավերով և "Զվարթնոց վերածնունդ" հիմնադրամի աջակցությամբ դասախոսություններ է կարդացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը:
Դասախոսությունները տեղի են ունեցել Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Երաժշտական նվագակցությունն ապահովել են ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը և Դուդուկահար Տիգրան Թումանյանը:
Վիլնյուսում համերգ-դասախոսությունը տեղի է ունեցել Muzikos Magijos ընկերության դահլիճում' դաշնակահար Վարդան Գյոդակյանի մասնակցությամբ: Համերգին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, լիտվացի մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչներ