Արմինֆո. Ռաֆայել Գևորգյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: