


Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե, 4-ը` «Էրեբունիե, 1-ը` «Արամյանցե բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կետրոնում և պատրաստվում է դուրս գրման: Այսօր առավոտյան «Արմենիաե բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում:
Առավոտյան 5:30-ին Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Ակցիայի մասնակիցները`շուրջ 500 մարդ, փախել են դեպի Ազատության հրապարակ, սակայն ճանապարհին նրանց դիմավորել են Ոստիկանության աշխատակիցները և կոշտ ուժ գործադրելով`ցուցարարներին բերման ենթարկել ոստիկանական տարբեր բաժանմունքներ:Բերման ենթարկվածների թվում եղել են նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջովին ոչնչացվել է: Լրագրողները, ոստիկանական բաժանմունքներից կապվելով իրենց խմբագրությունների հետ, հայտնել են, որ իրենց նկատմամբ ուժ են գործադրել, դաժան ծեծի ենթարկել: Կան նույնիսկ վիրավորներ, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություններ: Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալներով, բերման է ենթարկվել 237 մարդ: Նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքել են էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամով բարձրացման դեմ`պահանջելով իշխանություններից չեղյալ հայտարարել այդ որոշումը և վերանայել նախկին սակագները:


