Արմինֆո.Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից 1437-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։
"Այս պահի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 696 մարդ, հաշվառման է կանգնել 83 942 մարդ", - նշել է նա: Փոխնախարարը վստահեցրել է, որ արցախահայերն անձնագրային բաժանմունքներում սպասարկվում են արտահերթ: