Արմինֆո. Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Երեւանի մետրոպոլիտենում մինչեւ 16 տարեկան երեխաների համար երթեւեկությունն անվճար կլինի: Այդ մասին հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, այդ օրը՝ ժամը 12:00-ին, ամենափոքր ուղևորների համար տեղի կունենա տոնական միջոցառում: Մետրոպոլիտենի վագոնը՝ մուլտֆիլմերի հերոսներով, մետրոյի "Բարեկամություն" կայարանից կշարժվի մինչև "Հանրապետության հրապարակ" կայարան: "Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունը երաշխավորում ենք", - ասված է հաղորդագրության մեջ:-