Արմինֆո. ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Կարապետյանն իր լիազորությունների կատարմանը ձեռնամուխ է եղել այսօր ՝ մայիսի 29-ին՝ 12 ամիս փորձաշրջանով: Ավելի վաղ նա կատարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները։