Արմինֆո. Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում , հաջողություն կբերի։ Այդ մասին AnalitikaUA պարբերականին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ։ "Նշանակում է, որ նա իզուր չի ընտրել իր համար ժամանակին լինել ինքնուրույն", - ընդգծել է նա:
Այս համատեքստում քաղաքական գործիչը Հայաստանին մաղթել է միշտ ճիշտ ընտրել դաշնակիցներին և չհավատալ նրանց, ովքեր կեղծավոր են: Նա ընդգծել է, որ արդի աշխարհում մի երկիր, որն ունի ուժեղ ներքին կամք, որտեղ կա այդպիսի հզոր ներքին առանցք, երբեք միայնակ չի մնա: "Ինձ դուր է գալիս, որ կա այդպիսի շատ հզոր ներքին առանցք, երբ մարդիկ գիտեն, թե ովքեր են իրենք, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որը Հայաստանը վճարում է այնպիսին լինելու իրավունքի համար, ինչպիսին ուզում է լինել, իր ազատության համար, և դա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում, և՝ ոչ միայն խոսքով, այլև՝ գործողություններով", - ասել է Պոդոլյակը: