Արմինֆո.Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի ուշ պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած 20-ամյա Արարատ Արոյանը ծնունդով Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր, նրան ընդամենը մեկ ամիս էր մնացել մինչև զորացրվելը: Նա ծառայել է Վարդենիսում ։