Արմինֆո.Ռուս դերասան Դանիլա Կոզլովսկու "Ֆրենկ" երաժշտական ներկայացում-շոուն կժամանի նաև Հայաստան:
Հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնում Դանիլա Կոզլովսկին իր one man show-ում հանդիսատեսին կպատմի իր անձնական պատմությունը. մանկության և ընտանիքի հիշողություններ, կուրսանտական կորպուսում առաջին սերն ու ուսումը, երիտասարդության կուռքերը: Այդ ամենը դուք կլսեք առաջին ձեռքից՝ անկեղծ և ճշմարիտ մենախոսությամբ: Եվ, իհարկե, կարող եք վայելել Դանիլա Կոզլովսկու սիրած երգիչ Ֆրենկ Սինատրայի անմահ երգերը, որոնք դերասանը կկատարի իր ներկայացման մեջ ։
< Ֆրենկը > ոչ միայն մեծ երգերի լեգենդար կատարողի անունն է, այլև անգլերեն լեզվով բառ, որը թարգմանաբար նշանակում է <անկեղծ>: Հենց այսպես է հանդիսատեսին ներկայանում Դանիլա Կոզլովսկին։
Ներկայացումն արդեն հաջողությամբ ու անշլագով ընթանում է աշխարհով մեկ և աստիճանաբար նվաճում հանդիսատեսի սերը: Ներկայացման հեղինակներն են ինքը ՝ Դանիլա Կոզլովսկին, և Սավա Սավելևը, ով աշխատել է շոուի վրա նաև որպես ռեժիսոր։ Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով. https://www.tkt.am/ru/danila-kozlovsky-frank-04- jun-2024/eid/1083