Արմինֆո. 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․Ախուրյանի ջրամբարում՝ 80%, Արփիլիճ ջրամբարում՝ 88%, Ապարանի ջրամբարում՝ 52%, Ազատի ջրամբարում` 90%, Մարմարիկի ջրամբարում` 97%: «Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել», - ասվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում։