Արմինֆո. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի մասին՝ գրառում կատարելով X-ում:
<Մտքերի արդյունավետ փոխանակություն Արարատ Միրզոյանի հետ ՝ մեր ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի դիմադրողականությանն աջակցության և ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ծրագրի շուրջ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, ես վերահաստատել ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է", - գրել է Բորելը։