Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառաայության աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս են բերել լրագրող Անի Գևորգյանին:
Ինչպես հայտնի է դարձել իրադարձությունների վարի տեսանյութից, այնտեղ պետք է տեղի ունենա Փաշինյանի հանդիպումը Բաղանիսի բնակիչների հետ։ Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մուտք գործել դպրոցի շենք: Լրագրող Անի Գևորգյանին, ով արդեն դպրոցի նախասրահում էր, առանց բացատրության ուժով դուրս են հանել ոչ միայն շենքից, այլև, ընդհանրապես, դպրոցին հարող տարածքից: Տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, ձեռնարկվել են պահպանության աննախադեպ միջոցառումներ: