Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում:
Փաշինյանը Facebook-ի իր էջում այս կապակցությամբ գրել է. «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։
Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։