Արմինֆո. Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբեկը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 24-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրավիճակին, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:
Ընդգծվել է "վերջին շրջանում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ձեռնարկված վստահության միջոցների կարևորությունը"։