Արմինֆո. Չնայած գալիք խաղաղության դարաշրջանի մասին հավաստիացումներին՝ Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը։
Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, ընթացիկ տարում այդ ծախսերը կավելանան 11 տոկոսով կամ 705,3 մլն մանաթով (գրեթե 415 մլն դոլարով): Ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշը կազմում է մինչև 7 մլրդ 126,3 մլն մանաթ (գրեթե մինչև 4,2 մլրդ դոլար)։