Արմինֆո.Կովկասում տեղի ունեցող գործընթացների կարևոր բաղադրիչ է հանդիսանում վերաֆորմատավորումն ու Հայաստանի ներկառուցումը ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ "Ռոսիա սեվոդնյա" միջազգային լրատվական գործակալության մամուլի կենտրոնում կայացած "Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան" թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Որպես իր խոսքերի ապացույց՝ նա վկայակոչել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարարի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Վրաստանում ոչ պաշտոնական քննարկումներ են եղել, որոնց ընթացքում հայկական կողմը առարկություններ չի հայտնել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ: "Այսպիսով, այժմ ակնհայտ երևում է, որ նման քննարկումներ ակտիվ0 ընթանում են։ Տեխնիկական հարցերը, որոնք վերաբերում են, օրինակ, տեխնիկական ենթակառուցվածքի վերականգնմանը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել լուծված։ Իր հերթին՝ դրվում է քաղաքական լուծման հարցը, ներառյալ այլ խաղացողների ընդգրկման հնարավորությունները։ Անհրաժեշտ է կոնկրետացնել նախագծերի ոլորտը և տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը ։ Գյումրիի ռուսական ռազմակայանի դե ֆակտո նշանակությունը կնվազի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում։ Մյուս կողմից, մենք ունենք բարդ իրավապայմանագրային հիմք, որը խոչընդոտում է արագ հեռացմանը", - նշել է փորձագետը։
Արեշևը վստահ է, որ Հայաստանը հետագայում խուսանավելու է եվրոպական և եվրասիական վեկտորի միջև ։ Ավելին, արդիական կմնա բազմավեկտոր քաղաքականության արդյունավետության հարցը։
"Ռուսական ընկերությունները շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցությամբ, այդ թվում ՝ պատժամիջոցների ճնշման պայմաններում։ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը կարելի է բնութագրել որպես "իրավիճակային գործընկերություն" ՝ բարդացող տնտեսական եւ քաղաքական աշխարհագրության պայմաններում", - ամփոփել է Արեշեւը։