Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկել է երկրում սոցիալապես նշանակալի դրամաշնորհային ծրագրերի իրականացումը:
ԿԶԵՀ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը մասնակցել են ԿԶԵՀ դրամաշնորհային ուղղության ղեկավարներ Թամարա Մալսագովան, ԿԶԵՀ ներդրումային ուղղության ղեկավար Արմեն Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և Լևոն Հակոբյանը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշել են ԿԶԵՀ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգի կայուն գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում: Մասնավորապես, ԿԶԵՀ–ը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորում է վարակիչ հիվանդությունների տարածմանն արձագանքելու առողջապահական համակարգի պատրաստվածության բարձրացմանն ուղղված նախագիծ ։ Դրա համար դրամաշնորհային հիմունքներով հատկացվել է 3 մլն դոլար