
Այսօր Երևանում մեկնարկել է 8-րդ ԴիջիԹեք ամենամյա բիզնես ֆորումը, որի շրջանակներում առաջին անգամ նախատեսվել է DigiBusiness մրցանակը` 8 անվանակարգերով, ՏՏ-ոլորտից դուրս ընկերությունների համար, որոնք իրենց գործունեության մեջ կիրառել են տեխնոլոգիական առաջատար լուծումներ: Սահմանված ութ մրցանակներից չորսը բաժին է հասել է ֆինանսական կազմակերպություններին – Ամերիաբանկին, Կոնվերս Բանկին, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությանը: Այս մասին տեղեկացրել է միջոցառման կազմակերպչի` Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) մամուլի ծառայությունը: Ամերիաբանկը հաղթել է «Տարվա նորարար ընկերություն» անվանակարգում, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը` Լավագույն առցանց ներկայություն անվանակարգում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյանը հանթող է ճանաչվել «Տարվա ՏՏ ոլորտի լավագույն ղեկավար» անվանակարգում, իսկ Կոնվերս Բանկը` մոբայլ վճարումների համակարգ ներդնելու համար, «Տարվա լավագույն տեխնոլոգիական նախագիծ» անվանակարգում:
Մնացած 4 անվանակարգերում հաղթել են` «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանցը - «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում» անվանակարգում, «Նատֆուդ» ընկերությունը - «ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում» անվանակարգում, «Ուրբան լոջիստիկ սերվիսիս» ընկերությունը - «ՏՏ ոլորտների լավագույն կիրառումը լոգիստիկայի բնագավառում» անվանակարգում և menu.am կայքը - «Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես» անվանակարգում:
Նշենք, որ է 8-րդ ԴիջիԹեք ամենամյա բիզնես ֆորումն ընթացավ հունիսի 18-20-ը, Երևանում, «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» նշանաբանով, որին մասնակցեցին ավելի քան 70 խոշոր ընկերություններ: Ֆորումի նպաըակն էր – ՏՏ ոլորտում բիզնեսի զարգացման աջակցությունը, տեղեկություն ստանալու անհրաժեշտ պայմանների ստեղծումը ժամանակակից տեխնոլոգիական լուծումներում և փորձի փոխանակման մեջ: Այս տարի ֆորումի թեմաներն էին – տուրիզմը, առևտուրը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, լեռնահումքային արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը, էլեկտրոնային առևտուրը, առողջապահությունը, կրթությունը, տրասնպորտը: Ֆորումը կազմակերպել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE), հովանավորներն էին - Կոնվերս Բանկը, գործընկերները - «Կենտրոն գործարար ֆորումը», «Ռոսգոսստրախ Արմենիան», VX Soft-ը, իսկ տեխնիկական գործընկերն էր` «ԱրմենՏելը» (Beeline ապրանքանիշ):