Արմինֆո. Մայիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: