Արմինֆո.Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով, ինչպես հաշվարկների, փաթեթների, այնպես էլ ստեղծվող ինստիտուտների մասով: Այդ մասին մայիսի 23-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իհարկե, նման խոշոր բարեփոխման քննարկումները կարող են շեղվել ժամկետներից ։ Եվ հիմա մեր գործընկերների կողմից լրացուցիչ որոշակի հաշվարկներ են իրականացվում», - նշել է նա։
Ընդ որում, նախարարը դժվարացել է խոսել բժշկական ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխման առաջին փուլի իրականացման որոշակի ժամկետների մասին, ընդգծելով, որ դա մեծ օրենսդրական ակտ է, որը դեռ պետք է քննարկեն Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում կայացած լսումների ժամանակ հաղորդել էր, որ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մեկնարկը կտրվի 2024 թվականի կեսերից, այդ նպատակներին կուղղվի 18 մլրդ դրամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համակարգն ամբողջությամբ կաշխատի 2027 թվականից։ Նախատեսվում է, որ 2024 թվականին դրան մասնակից կդառնան շահառուների մեծ մասը, 2025 թվականին դրան կմիանան կենսաթոշակառուները, իսկ 2026 թվականին՝ բժշկական ապահովագրության կամավոր համակարգի մասնակիցները։ Քաղաքացիների հետ միասին միջոցների կուտակման գործընթացին կմասնակցի նաև ՀՀ կառավարությունը: Այդ նպատակով կստեղծվի հիմնադրամ, որը կկառավարի շահառուների միջոցները։ Հիմնադրամին առընթեր կստեղծվի խորհուրդ, որի ղեկավարը կլինի ՀՀ առողջապահության նախարարը ։