Արմինֆո.Մայիսի 19-23-ը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելել է Հայաստան։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառաաայությունը:
«Երևանում նա հետևեց «Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի» հայ-ամերիկյան համատեղ լսարանային վարժանքին և հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և սահմանապահ զորքերի ղեկավար կազմի հետ», - ասվում է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ