Արմինֆո.Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ ընդդիմադիր խորհրդարականակնների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:
«Փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները, իսկ Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս պետք է կանխե »,- նշել է Ահմեթ Դաավվութօղլուն, հաղորդում է «Ռեգիոն մոնիտոր»-ը։
Անդրադառնալով Իրանի նախագահին անռչվող ողբերգական դեպքին՝ Դավութօղլուն ընդգծել է. "Եթե Իրանի նախագահի հետ կապված այդ դժբախտ պատահարի պատճառ կա, ես ուզում եմ, որ այն բացահայտվի, քանի որ Մերձավոր Արևելքում ոչինչ պատահական չի լինում: Ես ուզում եմ, որ այն բացահայտվի: Երեկ ես գնացի դեսպանատուն և ցավակցություն հայտնեցի։ Ես չեմ սիրում դավադրության տեսություններ, բայց Թուրքիան պետք է շատ իմաստուն գործի, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքի հրդեհի տարածումը Կովկաս"։
Նշենք, որ Թուրքիան Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կապում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ ։
Հավելենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին ՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Միաժամանակ, նա ողջունել է մայիսի 11 - ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
"Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար", - նշել է Ֆիդանը: