Արմինֆո. Եկեղեցին արտոնյալ ռեժիմից դուրս բերելու հարցը վաղուց էր քննարկվում։ Այդ մասին մայիսի 23-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
"Բոլոր ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են Հայաստանում, պետք է ստվերից դուրս գան։ Հայ առաքելական եկեղեցին, բնականաբար, հատուկ կարգավիճակ ունի մեր պետությունում, բայց, հաշվի առնելով ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը, ֆինանսական միջոցները պետք է դուրս գան ստվերից", - ասել է խորհրդարանականը։
Նրա ասելով՝ եկեղեցին ունի հարկային արտոնություններ, տարբեր նշանակության տարածքներ, այդ թվում ՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար, կարող են օգտակար լինել պետությանը: Եվ այս իմաստով, Հովհաննիսյանի ասելով, պետությունն ու եկեղեցին պետք է համագործակցեն։ <Եկեղեցին պետք է աջակցի պետությանը, որպեսզի ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերվեն։ Ի վերջո, քրիստոնեությունը կոռուպցիայի, գողության և ստվերի բացակայության մասին է։ Եվ, մեր պատկերացմամբ, եկեղեցին պետք է առաջնորդվի այդ տրամաբանությամբ, չստեղծելով իրավիճակներ, որտեղ կարող են առաջանալ կոռուպցիոն դրսևորումներ", - ասել է ՔՊ պատգամավորը։