Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է: Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից։ Օհանյանի ասելով՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ "Երբ նախագիծը հասունանա եւ հասնի Ազգային ժողով, մենք դա կիրականացնենք", - հավաստիացրել է նա:-