Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ասում են, որ "ամեն ինչ վերահսկողության տակ է, և իշխանափոխություն պետք չէ ակնկալել, որ անհանգստանալու ոչինչ չկա", բայց, միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից մի օլիգարխ սպառնում է ընդդիմությանը։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նա նշել է, որ վախենալով գործընթացներում ղարաբաղցիների ներգրավումից, նույն օլիգարխը սպառնում է զրկել նրանց նպաստներից, իսկ ինքը՝ Փաշինյանը, խոստանում է 2-3 ամսում եկեղեցու հարցերը լուծել, ընդ որում, չգիտես ինչու, հիշում է Պապ թագավորի եւ նրա "անսպասելի մահվան" մասին: ԿՀՎ փոխտնօրենի հետ հանդիպումից հետո Փաշինյանը Ռուսաստանին և Բելառուսին մեղադրում է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմ նախապատրաստելու, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին Հայաստանի կազմալուծման մի շարք փորձերի համար։ <Երեկոն դադարում է ձանձրալի լինել, մնում է հասկանալ, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան: Եվ, ի դեպ, նկատեք, Պապ թագավորի ռեինկարնատորը Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ ոչ մի վատ խոսք չի ասում։ Ոչ մի>, - նշել է քաղաքագետը։