Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուծի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ: Այդ մասին նա լրագրողներին հաղորդել Է մայիսի 22-ին։
Սրբազանի խոսքով ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, այդ թվում՝ Հայաստանի նախկին ղեկավարների հետ հանդիպումները։ Սրբազանը հաղորդել է, որ այսօր հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար Մուրադ Փափազյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը Սրբազանը ներկայացրել է շարժման էությունը, որը, նրա ասելով, ազգային-հոգևոր բնույթ է կրում:
Նշենք, որ այսօր Սրբազանը հանդիպել է նաեւ Հայաստանում հայտնի տնտեսագետների հետ. քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: