Արմինֆո. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմական և աշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը:
"Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կշարունակվի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի ղեկավարությամբ", - նշել է Խամենեին:
Նշենք, որ ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: ՀՀ վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են ԱԳ նախարարն ու փոխվարչապետը:
Անդրադառնալով Երևանի և Թեհրանի հարաբերությունների ռազմավարական բնույթին՝ Խամենեին ուշադրություն է հրավիրել հանգմանքին, որ կան այդ հարաբերությունների հակառակորդներ: Նրա խոսքով ՝ դրանից ելնելով էլ երկու երկրների հետ կապված հարցերը պետք է զգուշությամբ լուծել։ "Մեր լուսահոգի նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային հարցերի եւ այդ գործի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, եւ այդ զգայունությունն ու զգուշավորությունը, միեւնույն է, պետք է հաշվի առնել, եւ մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր սեփական շահերը", - հավելել Է Խամենեին, հաղորդում Է Mehr-ը:
Իր հերթին՝ Փաշինյանը Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիին անձամբ և Իրանի ժողովրդին: "Մենք ցնցված և ապշած էինք ՝ ստանալով ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի և արտգործնախարարի և նրա ուղեկիցների զոհվելու լուրը ։ Բայց, ինչպես Դուք ասացիք, մենք վստահ ենք, որ Ձեր զգայուն ղեկավարության ներքո Իրանի քաղաքականության մեջ ոչ մի խափանում չի լինի", - ամփոփել է Հայաստանի վարչապետը։