
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՙՈղջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին՚ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է: Ծրագիրն իրականացնելու է ՙԱլյոտիգեե ՍՊԸե-ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս: Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի հանքախյուսը:
ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում հավանություն է տվել Անդրկովկյասյան տարածաշրջանի ամենախոշոր` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատի պոչամբարների վերամշակման ներդրումային ծրագրին, որի ընդհանուր գումարը կազմում է $330 մլն: Ծրագրի իրականացման մտադրությունների վերաբերյալ հուշագիրն ստորագրվել էր անցյալ տարվա կեսերին ԶՊՄԿ-ի ղեկավարության, նրա հիմնական բաժնետիրոջ` գերմանական Cronimet Мining ընկերության, VS Energy International ընկերությունների խմբի, ՙԱլյոտիգ՚ ՍՊԸ-ի և ՀՀ կառավարության միջև, որն այդ փաստաթուղթը հավանությանն էր արժանացրել անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին: Ըստ ծրագրի, ներդրողները պատրաստվում են կառուցել վերամշակման ֆաբրիկա, տարեկան 12,5 մլն.տոննա հզորությամբ: Նախատեսվում է ռեկրացիոն աշխատանքների հաշվին ազատել մոտ 450 հա գյուղատնտեսական հողեր: Ըստ նախագծի, ՙԱլյոտիգ՚ ընկերությունը հանդես կգա որպես նախագծի հիմնական կապալառու (նախագծի հիմնադիրն ու միակ մասնակիցը - Վարդան Շահնազարյան, գլխավոր տնօրեն - Մանվել Ոսկանյան): Ընկերությունն ունի տեխնոլոգիական մշակումներ, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն վերամշակել պոչամբարներում պահվող թափոնները: Ծրագրի ներդրողն է VS Energy International ընկերությունների խումբը (բաժնետեր – ուկրաինական գործարար Եվգենի Գիններ):
Խոսքը վերաբերում է Ոխջի, Փխրուտ և Արծվանիկ գյուղերի մոտակայքում գտնվող պոչամբարների վերամշակման մասին, որտեղ թափոններն սկսել են ձևավորվել դեռ անցյալ դարի 40-ական թվականներին` ներկայումս հասնելով 300 մլն.տոննայի և տարեկան սկսել են ավելանալ 18-20 մլն.տոննայով: ԶՊՄԿ-ն, ըստ նախագծի, արտադրական թափոնների և կոնսերվացված պոչամբարների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ՙԱլյոտիգ՚ ՍՊԸ-ին:Ներդրողների պլաններում կա նաև ոչ մետաղական թափոնների (պուլպա) համար բաղադրյալ նյութեր արտադրող գործարանի շինարարություն` 10 հազար տոննա հզորությամբ: Նախատեսվում է կարգավորել նաև ներմուծումային ապրանքներին փոխարինող ապրանքների և բաղադրյալ թելերից ստացվող հակակարկտային ցանցերի արտադրություն, ինչպես նաև շինանյութերի, հաստոցաշինության և այլ ոլորտների հումքի արտադրություն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, վերամշակող ֆաբրիկայի շինարարությունը թույլ կտա կարգավորել թափոնների ավելի խորը վերամշակումը պոչամբարներում` 95-98% մաքրությամբ: ՙԱյս ծրագիրը Հայաստանի համար մեծ նշանակություն կարող է ունենալ և թույլ կտա ստեղծել 1500-1800 նոր աշխատատեղ՚,-ասել է Շահվերդյանը: Իսկ ավելի վաղ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի պոչամբարներում կուտակվել է 1,5 մլն.տոննա թափոն: Նրա հյաշվարկներով, 80 մլն.տոննա թափոնի վերամշակումից կարելի է ստանալ 10 հազար տոննա մաքուր, զտված պղինձ, 3-4 մլն.տոննա երկաթ, 250 հազար տոննա տարրական ծծումբ, 170 տոննա տելուր, 3,6 տոննա ոսկի, 142 տոննա արծաթ, ինչպես նաև ռենիում և այլ հազվագյուտ հողային մետաղներ: Հայաստանում կա 17-19 մետաղական պոչամբար և Զանգեզուրում մշտապես աշխատող գործարանը կարող էր գործել 30-40 տարի:
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է ԱՊՀ տարածքում ամենահարուստ` Քաջարանի պղնձի հանքավայրը: ԶՊՄԿ մասնավորեցվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, 132 մլն.դոլարով: Ձեռնարկության բաժնետոմսերի 60% պատկանում է գերմանական Cronimet Mining ընկերությանը, մնացած բաժնետերերն են` Երևան «Մաքուր երկաթե գործարանը`15% , «Armenian Molybdenum Prodactionե ՓԲԸ` 12.5% ՙԶանգեզուր Մայնինգ՚ ՓԲԸ` 12.5%: Ըստ Քրոնիմետ Holding-ի տվյալների, որի կենտրոնակայանը գտնվում է գերմանական Կառլսրուզ քաղաքում, վերջին մի քանի տարիներին ընդհանուր ներդրումների «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ում կազմել են ավելի քան 500 մլն դոլար: Հայաստանում Cronimet Maining-ին է պատկանում նաև ՙՄաքուր երկաթ՚ գործարանի բաժնետոմսերի 51% -ը և ՙԷԼԲԱՏ՚ գործարանի բաժնետոմսերի 51%-ը: Նշենք նաև, որ նախագծի իրականացումից առաջ, անցյալ տարվա հունիսին, ԶՊՄԿ հիմնական բաժնետերը փոխեց ձեռնարկության ղեկավարությունը, և նոր գլխավոր տնօրեն հաստատվեց Նիլ Սթիվենսոնը: Բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշեց ստեղծել նոր կառավարող մարմին – Տնօրեների խորհուրդ, որը գլխավորեց նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այդ պաշտոնին էր մոտ 20 տարի:
2015 թվականին կոմբինատը նախատսում է վերամշակել 20 մլն.տոննա, իսկ 2016 թվականին` 22 մլն.տոննա թափոն: Ձեռնարկությունում աշխատում է 3400 մարդ, միջին աշխատավարձը կազմում է 320 հազար դրամ: 2014 թվականի արդյունքներով ձեռնարկությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 4-րդն է, բյուջեին վճարելով 19,9 մլրդ.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկությունների Ռենկինգի՚, ԶՊՄԿ-ն 2013 թվականը եզրափակել է 7,5 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան 56% անկումով: