Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայության ունեցվածքը ։
Արցախը բռնազավթած Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 35 հասցեում գտնվող ավտոկայանը, Ազատամարտիկների 37 և 37Ա, Մխիթար Գոշի 8, 10 և 10ա հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերը, ինչպես նաև հարակից տարածքներում գտնվող խանութներն ու այլ մասնավոր սեփականություն:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ ։ Ավելի վաղ քանդվել էր խորհրդարանի շենքը և այլ կառույցներ։ Թշնամական կողմի այս գործողությունները հերթական անգամ վկայում են այն մասին, որ Բաքուն անգամ չի դիտարկում արցախցիներին իրենց տները, իրենց պատմական հայրենիք վերադարձնելու հնարավորությունը: