Արմինֆո.Հայաստանում ձևավորվել է թեկուզ անուղղակի, բայց մի ողջ գործակալական ցանց, որի հիմնական նպատակը հանրապետության ոչնչացումն է՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին մայիսի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա ասելով, իհարկե, կա նաև մոլորված քաղաքացիների մի խումբ, որոնք անկեղծորեն հավատում են երկրում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քաղաքականության սխալ լինելուն: Մոլորված քաղաքացիների այս խմբի հետ աշխատել կարելի է և պետք է, բայց ահա մյուս զանգվածի նպատակները բոլորովին այլ են՝ Հայաստանի՝ որպես անկախ պետության ոչնչացումը։ Եվ պատահական չէ Եկեղեցու ներգրավվածությունը երկրի քաղաքական գործընթացներին, հատկապես, երբ եկեղեցին զգալի միջոցներ է ստանում արտասահմանյան համայնքներից:
Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ եկեղեցին հարկելու անհրաժեշտություն կա։ Նա կարծում է, որ դրա ժամանակը եկել է։ "Բավական է խաղալ էմոցիաների, պատմության վրա, զուգահեռաբար Սփյուռքից գումար հավաքել, վաճառել մոմ, կոկա-կոլա, գինի, ռեստորաններ ունենալ և հարկեր չվճարել", - հայտարարել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ կցանկանար հասկանալ, թե ինչու են Եկեղեցու ներկայացուցիչները բիզնեսից վեր, և ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում: "Անձամբ ինձ համար խոշոր հարկատուներն ամենակարևոր մարդիկ են, քանի որ հենց նրանք են ֆինանսավորում Հայաստանի անվտանգությունը", - ասել է նա, միաժամանակ դժգոհելով այն փաստից, որ ցուցարարները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում: