Արմինֆո.Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցների առաջին դասարանցիները նշում են Այբբենարանի տոնը: Բարձր տրամադրությամբ, սակայն մի քիչ հուզված՝ մայիսի 21-ին նշեցին իրենց հանդեսը Կ. Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի առաջին "Բ" դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատակն էր աշակերտների՝ տարվա սովորած գիտելիքների ու հմտությունների ցուցադրումը, դպրոցի, դասերի, գրքի, այբուբենի, հայրենիքի արժեւորումը: Տոնական զարդարված դահլիճում երեխաները հետաքրքիր բեմադրության միջոցով ցույց տվեցին իրենց ունեցած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, երգեցին, պարեցին եւ ուրախ տրամադրություն ստեղծեցին բոլորի համար:
Փոքրիկները դասվար Մարիամ Դանիելյանի շնորհիվ արդեն տառաճանաչ են: Այսօր նրանք հրաժեշտ են տալիս այբբենարանին։ Նրանց ոգեւորությունը մեծ է, իսկ ուսուցիչներն ու ծնողները` հուզված:
«Սրտանց շնորհավորում ենք մեր առաջին դասարանցիներին գրաճանաչ դառնալու կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակների բերկրանք», - շնորհավորեց փոքրիկներին դասվարը: