Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը: «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի որոշումների համաձայն, Կիրանց գյուղի շրջանում Ադրբեջանին պետք է անցնեն երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհահատված և մոտ 50 հողամաս: